Բաժին. Սոցիալական

Canon կորպորացիան օգնում է Ճապոնիայի հորդառատ անձրևներից տուժած շրջաններին

Canon-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն ընկերությունը 10 մլն ճապոնական իեն կտրամադրի հորդառատ անձրևներից տուժած Ճապոնիայի արևմտյան շրջաններին, ևս 3 մլն իեն կտրամադրի Canon Marketing Japan ընկերությունը։

Հաղորդման մեջ կորպորցիան հույս է հայտնում, որ բնական աղետից տուժած շրջանները հնարավորինս շուտ կվերականգնվեն։

Հիշեցնենք նաև, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

———–

Canon կորպորացիան հիմնադրվել է Ճապոնիայում՝ 1937 թ. օգոստոսի 10-ին։ Կորպորացիան առաջատար դիրք է զբաեցնում տպիչ սարքերի, սքաներների, լուսանկարչական սարքերի, տեսախցիկների և այլ էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում։ 2018թ. հունիսի դրությամբ կորպորացիայի աշխատակիցների թիվը 197,776 է, վերջին տարում վաճառքները կազմել են 36.7 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան գնահատվում է 46.4 մլրդ դոլար։ Կորպորացիան արտադրական հզորությունների ունի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Ֆայն ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է սմարթֆոնների համակարգչային, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում։ Ընկերությունը հանդիսանում է Canon-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։

Share