Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկ. Մեծամորում պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել

Օգոստոսի երկուսին Մեծամորում կայացել է Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա են եղել Կոնվերս Բանկի, Հայաստանում Street Workout ֆեդերացիայի ներկայացուցիչներ, Մեծամորի համայնքապետարանի, Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր:

Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Street Workout հայաստանյան ֆեդերացիայի կողմից:

«Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են բացվել Շուշիում և Մեծամորում, մինչև տարեվերջ նմանատիպ մարզահրապարակներ կբացվեն նաև Երևանում, Գյումրիում և Նոր Հաճնում: Այս նախաձեռնությունը միտված է առողջ ապրելակերպի խրախուսմանն ու սպորտի հանրայնացմանը: Հուսով ենք, որ Մեծամորում այսօր բացված մարզահրապարակը կծառայի իր նպատակին՝ դառնալով քաղաքում հանգստի կազմակերպման պահանջված վայրերից մեկը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը:

Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն, իր հերթին, Կոնվերս Բանկին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

«Կոնվերս Բանկը Մեծամորի համայնքապետարանի լավագույն գործընկերներից է, որը պարբերաբար աջակցում է համայնքում զարգացման նախագծերի իրականացմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի աջակցությամբ բարեկարգվել և կանաչապատվել է քաղաքապետարանին հարող այգին, ինչպես նաև արտաքին լուսավորություն է անցկացվել միջպետական ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքով անցնող հատվածում»,- ասել է նա:

Նշենք, որ Երևանում Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացումը կկանայա օգոստոսի 9-ին:

Share