Categories: Սոցիալական

Ստեփան Գիշյան Հիմնադրամ. Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ

Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով. համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, հայկական արտադրության հեռուստացույց, ֆրանսիական հարուստ գրականություն, ինչպես նաև փափուկ կահույք՝ ոչ ֆորմալ դասաժամեր կազմակերպելու համար:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ սովորող երեխաները համալրեցին այն երջանիկ աշակերտների շարքը, ովքեր հնարավորություն ունեն նման գեղեցիկ դասասենյակում անցկացնելու ֆրանսերենի դասերը: Հիմա այստեղ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաներն ավելի արդյունավետ սովորեն ֆրանսերեն լեզուն և, որ ավելի հետաքրքիր անցնի իրենց դասաժամերը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Շատ տպավորված եմ, երբ տեսնում եմ երեխաներն ինչպես են պատրաստվել ու ինչպիսի ոգևորությամբ են սովորում: Տեսնում եմ նաև ուսուցիչների աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ մեծ ջանքեր են գործադրում ֆրանսերենի ուսուցման համար: Շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, որ ունեն այսպիսի ժամանակակից դասասենյակ»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Share

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային 182.6 մլրդ դոլարի

Աշխարհի խոշորագույն առցանց առևտրային հարթակ Amazon-ի բաժնետոմսերի գնի հերթական աճը ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը հասցրեց 1.54 տրլն դոլարի, ինչի արդյունքում,…

14 mins ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 09/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 9-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 484.50 դրամ (+0.50…

22 mins ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 08/07/20

Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

2 hours ago

Վիվա-ՄՏՍ. առանձին տեղանքներում առկա են ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային…

13 hours ago

Ucom. Հոսանքի տատանման հետևանքով առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած խափանման մասին. Սիրելի´ բաժանորդներ, Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած…

14 hours ago

Քանյե Ուեսթը` ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում Է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,…

16 hours ago

US FDA: IQOS-ը նվազեցնում է վնասակար ազդեցությունը. Բաժնետոմսերի 0.8% աճ

Հեղինակավոր Bloomberg պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA)՝ IQOS-ի վերաբերյալ որոշմանը։ Այսուհետ Ֆիլիպ Մորրիսը իրավունք ունի…

17 hours ago

Գերարարգ ինտերնետ Բերդավան գյուղում․ Ռոստելեկոմն աջակցում է «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրին

2020թ․հուլիս 7-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս»…

18 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 08/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

18 hours ago