Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկ. Նոր կյանք՝ Կումայրի պատմաճարտարապետական արգելոցի մաս կազմող վթարային շենքերին

Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց մի նախագիծ, որի նպատակն էր փորձել վերականգնել Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոցի մաս կազմող վթարային շենքերը և երկրորդ կյանք տալ այդ շինություններին:

Նախագծի հեղինակները «Գյումրի 20/25» հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ու Դերենիկ Մալխասյանն էին։

Կոնվերս Բանկի ԳՅՈՒՄՐԻ վարկային ծրագիրն այս պատմության ակունքներում է

«Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց մի նախագիծ, որի հիմքում պարզ մի ցանկություն էր. հնարավորին բոլոր միջոցներով փորձել վերականգնել Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոցի մաս կազմող վթարային շենքերը և երկրորդ կյանք տալ այս շինություններին: Զինված լինելով հենց այս գաղափարով և այն իրագործելու մեծ ցանկությամբ, ես ու իմ անփոխարինելի համախոհը՝ Դերենիկ Մալխասյանը, ուղիղ մեկ տարի առաջ, 2019 թ. մայիսի այս օրերին մեկնեցինք Գյումրի:

Մեր նախաձեռնությանը լրջություն տալու և տեսանելի ու շոշափելի արդյունք գրանցելու հրամայականից ելնելով, որոշվեց ուղղակի ձեռք բերել վաճառվող պատմական հուշարձան-շենքերից մի քանիսը և գործի անցնել: Այս գործում մեզ օգնության եկավ «Կոնվերս բանկի» ԳՅՈՒՄՐԻ վարկային ծրագիրը: Մի քանի ամիս անց հիմնվեց «Գյումրի 20/25» հիմնադրամը:

Մեր նախաձեռնություններին իրենց աջակցությունը հայտնեցին Գյումրի քաղաքի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ձեռք բերված շենքերը 1870-ական, 1880-ական և 1890-ական թթ. շինություններ էին, որոնք գտնվում էին վթարային վիճակում:

Որոշվեց մոտակա հինգ տարիների ընթացքում այս շենքերի և ապագայում նոր ձեռքբերումների արդյունքում Գյումրի քաղաքի տարածքում հիմնադրել հետևյալ հաստատությունները՝

– Հայկական լուսանկարչական արվեստի թանգարանը՝ 1886թ. Համազասպ Ծաղիկովի առանձնատան տարածքում

– Ալեքսանդրապոլյան ոճով «Ակումբ 1887»-ը

– ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրություն ու Գյումրիում նկարահանված կինոֆիլմերի թեմայով առանձին ցուցասրահը՝ Հանեսօղլյանների շենքի տարածքում

– 1899 թ. կառուցված առանձնատուն՝ մոդելային վերանորոգման սցենարով

– «Խորհրդային զբոսայգի-թանգարանը», ընթանում են շինարարական աշխատանքներ և ցուցադրության մշակում

– Հայկական սպորտի թանգարանը, ներկա պահին փնտրվում է համապատասխան տարածք նախագծի իրականացման համար

– Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը, կազմակերպվելու է Կումայրի արգելոցի մաս կազմող համալիրներից մեկի տարածքում:

Գաղափար, ցանկություն, կամք և իրագործելու ունակություն», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Դեմոյանը։

Կոնվերս բանկի «Գյումրի» վարկատեսակը տրամադրվում է Շիրակի մարզի հետևյալ բիզնես ոլորտներին՝

– Տուրիզմ ( ճամփորդական ընկերությունների, հյուրանոցային և հյուրատնային, անհատական ուղևորափոխադրումների բիզնես), այդ թվում՝ բժշկական տուրիզմ, լեռնագնացություն, հեծանվաարշավներ և այլն,

– Առևտուր (hանրային սննդի օբյեկտների, զվարճանքի և ժամանցի կենտրոնների բիզնես, hուշանվերների, ազգային արտադրանքի, բրենդային խանութների, և այլ ապրանքների առևտուր)

– Տուրիստներին սպասարկող անհատական ուղևորափոխադրումներ, ճամփորդական ընկերություններ,

– Տուրիզմի հետ կապված այլ ոլորտներ/բժշկական տուրիզմ, լեռնագնացություն, հեծանվաարշավներ և այլն/:

«Գյումրի» վարկատեսակի վարկառուներ կարող են հանդիսանալ՝

Տարածաշրջանում գործող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք

– Ունեն անշարժ գույքեր, որոնք չեն գործում բիզնես նպատակով և բիզնես ծրագիր կներկայացնեն դրանց զարգացման համար,

– Ցանկանում են ընդլայնել զբոսաշրջության ոլորտում գործող իրենց բիզնեսը,

– Ցանկանում են հիմնել նոր հյուրատներ և հանրային սննդի կետեր, այլ ենթակառուցվածքներ:

– ՀՀ տարբեր տարածաշրջաններում գործող բիզնեսներ ունեցող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք կցանկանան իրենց բիզնեսը տեղափոխել Շիրակի մարզ՝ ստեղծելով իրենց մասնաճյուղերը:

– Արտերկրում գործող Շիրակի մարզից գործարարներ, որոնք մտադիր են վերադառնել և իրենց գործունեությունը սկսել/վերսկսել Շիրակ մարզում:

Մանրամասներ

Share