Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի

Գուլակյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ պետական սահմանից 12 կմ հեռավորության վրա: Բարեկարգ տուն ունենալը նրանց համար ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության խնդիր է: Ավելի քան ինը տասնամյակ առաջ կառուցված շինությունն ամուր հիմքեր ու պատեր ունի, սակայն կա տանիքի փլուզման վտանգ: Երկու տարի առաջ, գարնանային հորդառատ անձրևներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել:

«Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում, հողը խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց և ամբողջ հողը ներքև թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որևէ գործ չենք ձեռնարկում, որովհետև տանիքն ամբողջությամբ կառուցելու անհրաժեշտություն ունի», – ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն:

Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի և կնոջ հետ, արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն և լուրջ տագնապ է ապրում մինչև իր վերադարձը: Երիտասարդ տանտերը բացակայում էր նաև նկարահանման պահին:

Տանիքը կրկին կարող է փլուզվել, սակայն Հարությունը գտել է վտանգը կանխելու ճանապարհը: Խնդիրը ներկայացվել է բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ տանիքը կկառուցվի: Հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք կազատվի տարիների խնդրից: Տանտիրուհին՝ Զարինեն, վստահեցնում է, որ թև ու թիկունք է լինելու ամուսնուն: Իսկ մինչև նպատակի իրականացումը, զբաղվում է դուստրերի կրթությամբ՝ ինքն էլ հետ չմնալով նրանցից: Այժմ նա հեռակա բարձրագույն կրթություն է ստանում՝ նաև օրինակ ծառայելով աղջիկներին:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share