Բաժին. Սոցիալական

ՀԴՄ ՇԱՀՈՂ-ԿՏՐՈՆ – 560 ՇԱՀՈՂ ՍՏԱՑԵԼ Է ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոններով անցկացված հինգերորդ` հուլիսի 7-ի վիճակահանության արդյունքում 560 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգևավճարը` շուրջ 6 մլն   դրամ:

Շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առևտրային 18 բանկեր: Հուլիսի 15-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 501, 20 հազար դրամ` 51, 50 հազար դրամ` 4 քաղաքացի  և  7  թվի  համընկնմամբ 500 հազար դրամ շահել է 4 քաղաքացի:

Share