Բաժին. Սոցիալական

ORANGE-Ը ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻՆ ՄԱՏՈՒՑԵԼ Է ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ` «ՀՈԳԱՏԱՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ»

Ամանորի նախաշեմին Orange-ը յուրահատուկ նվեր է պատրաստել  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության խնամքի տակ գտնվող 50 միայնակ և ոչ շարժունակ ծերերի համար` տրամադրելով սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների և տարեցների համար ստեղծված հատուկ` «Հոգատար հեռախոսներ»: Այս ուրույն հեռախոսը հնարավորինս պարզեցված է, ունի մեծ ստեղներ ու էկրան, հայերեն մենյու, և ամենակարևորը` հնարավորություն է ընձեռում մեկ` «Շտապ օգնություն» կոճակի սեղմումով կապ հաստատել նախապես գրանցված մինչև 5 հեռախոսահամարի հետ: Այս հեռախոսի օգնությամբ միայնակ ծերերն անհրաժեշտությանդեպքում կկարողանան հեշտությամբ կապ հաստատել «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցների հետ:

«Ընդունված է համարել, որ Ամանորը երեխաների տոնն է, սակայն մենք ցանկանում ենք, որ Ամանորը բոլորի տոնը լինի: Հիշելով ծերերի մասին այս օրերին, երբ բոլորը մանկանալու ցանկություն ունեն` մենք ավելի ենք գիտակցում մեզնից յուրաքանչյուրի սոցիալական դերը, ինչպես նաև` մեր ընկերության դերը` որպես երկրի կյանքում կարևոր դերակատարում ունեցող կազմակերպության: Հաղորդակցվելն առաջնային անհրաժեշտություն է բոլորի համար, և մենք` որպես հեռահաղորդակցության ընկերություն, երջանիկ ենք մեր այս փոքրիկ նվերով հաղորդակցումը հասանելի դարձնել  միայնակ ծերերին, որոնք միշտ չէ, որ կարող են օգտվել բջջային կապից և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներից», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությու­նը հանրա­պե­տու­թյան 8 մարզերում հիմնել է սոցիալ-առողջա­պա­հա­կան ծառայություններ մա­տու­ցելու շուրջ 50 համայնքային ենթա­կա­­ռույց­­ներ՝ բա­րե­­գործական ճաշարաններ, հա­մայն­­քա­յին կենտ­­­­րոններ, ցերեկային կենտրոններ, վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտրոններ, ծերա­նոց­ներ, սոցիալական սենյակներ, բուժկետեր, գրադա­րան­ներ, ու­սում­նա­կան կենտ­րոն­ներ, սոցիալական տուն: Կազմակերպությունը Երևանում և մարզերում այսօր հոգ է տանում 8000 ծերերի մասին, որոնց տրամադրում է սոցիալ-հոգեբա­նա­կան, սոցիալ-առող­­ջա­պա­հական և իրավաբանական օգնություն, կազմա­կեր­պում է տարաբնույթ խնամք, ինչպես նաև իրականացնում է խոցելի խմբերի պոտենցիալ հնա­րա­վորություն­նե­րի ակտիվացում, ինքնա­գնահատանքի և ինքնավստա­հու­թյան բարձրա­ցում:

 

«Հոգատար հեռախոսը» լայն տարածում է գտել Եվրոպական բազմաթիվ երկրներում միայնակ ապրող ծերերի շրջանում:

Share