Բաժին. Սոցիալական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՀՈՒԼԻՍ 7 – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված ՀԴՄ շահող կտրոն խաղարկության այսօր` 2009 թվականի հուլիսի 7-ին, կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

 
6    9    3    3   9    1    1    0
 
Այսօր` 2009 թվականի հուլիսի 7-ին, կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2009 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալքաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում ենվիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2009 թվականի հուլիսի 8-ից մինչև 31-ը ներառյալ բանկերի բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Շահում եք Դուք, շահում է պետությունը:

Share