Բաժին. Սոցիալական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11 – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2009 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

 

3    4    5    3    3    4    4    3

2009 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2009 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:
 
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2009 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 30-ը ներառյալ բանկերի բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Share