Բաժին. Սոցիալական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8 – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2009 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

8    3    5    4    7    9    7    7
   
2009 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են միայն 2009 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2009 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 31-ը ներառյալ բանկերի բաժանմունքներում, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Share