Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԹ ԲՈՒՀՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա» հկ-ի հետ համագործակցության շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից:

Նախատեսվում է, որ այս համագործակցության շրջանակներում Հայաստանի յոթ բուհի դասախոսներ հնարավորություն կունենան նախագծերի կառավարման վերաբերյալ հսկայածավալ տեղեկատվություն ստանալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Կրթական ծրագրերը նրանց թույլ կտան իրենց մեջ բացահայտել  արդյունավետ կառավարման ունակությունները և ձեռք բերել նոր հմտություններ:

«Մարդիկ իրենց մասնագիտական իրական հնարավորությունները բացահայտում են գործունեության ընթացքում:  Նախագծերի կառավարման հարցում նրանց ունեցած պատկերացումները, սակայն, երբեմն կարող են ուղղակի չհամապատասխանել իրականությանը` հնարավոր ռիսկերի պատճառով: Դրա հետ բախումն, անշուշտ, կառաջացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջ և իրավիճակը վերահսկելու կարողություն: Ժամանակի հետ բոլոր մասնագետները նման պայմաններում ձեռք են բերում փորձառություն: Առավել հաջողում են, սակայն, նախագծերի այն ղեկավարները, ովքեր տիրապետում են տարբեր փուլերում խնդիրը դիտարկելու և այն ճիշտ լուծելու հմտություններին: Հենց այդ նպատակն են հետապնում այն դասընթացները, որոնց անցկացմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորի աջակցության արդյունքում նախատեսվում է հրատարակել նաև գիրք` նախագծերի կառավարման դասընթացի վերաբերյալ:

Share