Բաժին. Բորսաներ

COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 26/03/10

Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գներն աճել են:

Ոսկու մայիսյան ֆյուչրսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 1092.7 դոլար, արծաթի մայիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.61%-ով և կազմել 16.73 դոլար, իսկ պլատինի մայիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.17%-ով և կազմել 1605.9 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Share