Բաժին. Բորսաներ

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 10/09/10

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները նվազել են:

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 78.47 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 74.25 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share