ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 13/11/2012

Ընդունվել է 13.11.2012

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) դրամական բավարարումը եւ դրան հավասարեցված վճարումները.»:

ՀՕ-201

Share