Բաժին. Աշխարհ

BMW-Ն ԿՈՐՑՐԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 76.1%-Ը

Գերմանական աշխարհահռչակ ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերության կողմից հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ կոնցեռնի զուտ վնասը 2009թ.-ի առաջին 6 ամիսներին կազմել է 31 միլիոն եվրո: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության շահույթը կազմել էր 991 միլիոն եվրո: Հաշվետու ժամանակահատվածում BMW-ի հասույթը նվազել է 12.1%-ով և կազմել 24.48 միլիարդ եվրո:

2009թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով ընկերության զուտ շահույթը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 76.1%-ով և կազմել 121 միլիոն եվրո: Ապրիլ-Հունիս ամսիներին հասույթը կրճատվել է 10.9%-ով և կազմել 12.97 միլիարդ եվրո:

Ամերիկյան Bloomberg տեղեկատվականը գրում է, որ ավտոմեքենաշինության ոլորտին աջակցելու նպատակով Գերմանիայի կառավարության ձեռնարկած միջոցառումները չեն օգնել BMW-ին, քանի որ այժմ գնորդները գերադասում են ավտոմեքենաների ավելի էժան մոդելներ: Նշենք նաև, որ հունիս ամսին ընկերության վաճառքի ծավալները նվազել են 13%-ով:

Reuters-ը իր հերթին գրում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում BMW-ի ցուցանիշները կարող են աճել, սակայն քչերն են հավատում, որ ընկերությանը կհաջողվի հասնել 2008թ.-ի ցուցանիշներին, երբ հաջողվել էր վաճառել 1.4 միլիոն ավտոմեքենա:

Share
BMW