Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ

Հանրահայտ տնտեսագետ Նուրել Ռուբինին, որը 2 տարի առաջ կանխատեսել էր  ֆինանսատնտեսական ճգնաժամը և նախանշել ճգնաժամի հիմնական ուղղվածությունները, բրիտանական Financial Times պարբերականին տրված հարցազրույցում նշել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը իր ներքին կետին կհասնի արդեն այս տարվա վերջին, իսկ ճգնաժամի վերջնական հաղթահարման համար դեռևս երկար ժամանակ կպահանջվի: Ռուբինին նաև նշել է, որ չափազանց մեծ է W-աձև ճգնաժամի իրականացման հնարավորությունը: Մանրամասնենք, որ W-աձև ճգնաժամը ենթադրում է, որ մի քանի անգամ աճին կարող է փոխարինել անկումը: Փաստորեն Ռուբինիի սույն կանխատեսման իրականացման դեպքում հետագա տարիների ընթացքում ճգնաժամը կարող է հետզհետե մարող սրությամբ մի քանի անգամ կրկնվել:

Ռուբինին հայտնել է, որ զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և այլն) ճգնաժամի հաղթահարման գործընթացը ավելի դանդաղ կընթանա քան զարգացող երկրներում (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա և այլն):

Ռուբինիի կարծիքով, եթե չիրականա W-աձև ճգնաժամի սցենարը, ապա համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի ապագա 2 տարիների ընթացքում:

Share