Բաժին. Աշխարհ

TIFFANY-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԱՃԵԼ Է 53%-ՈՎ

Աշխարհահռչակ Tiffany & Co. Inc. ընկերության զուտ շահույթը այս տարվա առաջին կիսամյակին այնցյալ տարվա համեմատ աճել է 53%-ով և կազմել է 145.1 միլիոն դոլար:
Իսկ ընկերության վաճառքների ծավալը աճել է 11.3%-ով և կազմել է 1.4 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ընկերության զուտ շահույթը կրկնապատկվել է և հասել է 80.7 միլիոն դոլարի:
Հիշեցնենք, որ Tiffany & Co. ընկերությունը հիմնադրվել է 1837թ.-ին և արդեն 170 տարի է, ինչ հանդիանում է թանկարժեք զարդերի պատրաստման համաշխարհային առաջատարներից մեկը:
Share