Բաժին. Աշխարհ

AIRBUS-Ը ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ Է ԱՖՐԻԿԱ

Ինչպես հայտնում է BBC-ն, քաղաքացիական ինքնաթիռներ արտադրող Եվրոպական խոշորագույն ընկերության` Airbus-ի, ղեկավարությունը  Թունիսում նոր գործարան բացելու մտադրություն ունի:  Նման ձևով ավիաարտադրող ընկերությունը կփորձի փոխհատուցել բարձր ծախքերի պատճառով իր եվրոպական գործարաններից կրած վնասները: 
Հավանաբար Airbus-ի վերոնշյալ նախաձեռնությունը կհարուցի ֆրասնիական և գերմանական որոշ արհմիությունների դժգոհությունը: Նրանք արդեն միքանի անգամ հանդես են եկել ընկերության կողմից առաջարկվող ծաղքերի կրճատման նախագծերին: Արհմիությունների ներկայացուցիչները պնդում են, որ ընկերությունը ապագա մի քանի տարիների համար պատվերներ ունի և միտք չունի նման ձևով Եվրոպայում աշխատատեղեր կրճատել:
Ամեն դեպքում, եթե ընկերությունը նման որոշում ընդունի, ապա Թունիսում կառուցվելիք գործարանը Եվրոպական ընկերության համար կլինի ԵՄ սահմաններից դուրս գտնվող առաջին ակտիվը: Թունիսից բացի ընկերությունը նախատեսում է նաև ներդրումներ կատարել Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում և Մեքսիկայում:
Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընկերությունը պատրաստվում է Եվրոպայում մոտ 10.000 աշխատատեղ կրճատել: Ենթադրվում է, որ վերոնշյալ քայնը թույլ կտա ընկերությանը 5 միլիարդ եվրո խնայել:
Share