Բաժին. Աշխարհ

11.2 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ FORTIS-Ը ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բելգիայի վարչապետ Լիմ Լետերմը հայտարարել է, որ Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունները 11.2 միլիարդ եվրո կներդնեն համաշխարհայինֆինանսական ճգնաժամից տուժած Բելգիական Fortis խոշորագույն ֆինանսական խումբը փրկելու համար:

Նա ավելացրել է, որ Բելգիական կառավարությունը կվճարի 4.7 միլիարդ եվրո Fortis-ի բաժնետոմսերի 49%-ի համար, Նիդերլանդների կառավարությունը 4 միլիարդ եվրոկվճարի Fortis-ի Նիդերլանդների տարածքում գտնվող ակտիվների 49%-ի համար և վերջապես Լյուքսեմբուրգի կառավարություն 2.5 միլիարդ եվրո կվճարի Fortis–ի Լյուքսեմբուրգում գտնվող ակտիվների 49%-ի համար:

Հայտնվում է նաև, որ Fortis-ը պատրաստվում է վաճառել ABN AMRO բանկում ունեցած իր մասնաբաժինը:

Fortis Group-ի մոտ խնդիրներ սկեսցին առաջանալ այն բանից հետո, երբ 2007թ.-ին, ռեկորդային 70 միլիարդ եվրոյով, Fortis-ը գնեց ABN AMRO բանկի ակտիվները: 2008.թ-ի առաջին կիսամյանկում ընկերության զուտ շահույթը նվազեց 41.1%-ով և կազմեց միայն 1.64 միլիարդ եվրո:

Share