Բաժին. Աշխարհ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴԵՐԸ 2010

«Ինտերբրանդ» կազմակերպությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ 100 բրենդերի ցուցակը:

Ինչպես և անցյալ տարի, 2010թ-ի ցուցակը գլխավորում է «Coca-Cola»-ն` 70.45 միլիարդ դոլար, վերջին տարում սույն բրենդի արժեքն աճել է 2%-ով: Երկրորդ տեղում է «IBM»-ը, որի արժեքն աճել է 7%-ով և կազմել 64.7 միլիարդ դոլար: Առաջին եռյակը եզրափակում է «Microsoft»-ը` 60.89 միլիարդ դոլար` աճ 7%: Վերջին տարում ամենամեծ աճն արձանագրել և 7-րդից 4-րդ հորիզոնականում է հայտնվել «Google»-ը` 36% աճ, 43.55 միլիարդ դոլար: «General Electric»-ը ցուցակի 5-րդ հորիզոնականում է` 42.8 միլիարդ դոլար (-10%), «McDonalds»-ը վեցերորդն է` 33.57 միլիարդ դոլար (+4%), «Intel»-ին հաջողվել է երկու հորիզոնականով բարեվալել իր դիրքը և այս տարի համակարգչային պրոցեսորների արտադրության համաշխարհային առաջատարը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը` 32.01 միլիարդ դոլար (+4%): Երեք հորիզոնականով նահանջել և 8-րդ հորիզոնականում է հայտնվել «Nokia»-ն` 29.49 միլիարդ դոլար  (-15%): 9-րդ հորիզոնականում է «Disney»-ը` 28.73 միլիարդ դոլար (+1%) և առաջին տասնյակը եզրափակում է «Hewlett-Packard»-ը` 26.86 միլիարդ դոլար (+12%):

Աշխարհի ամենաթանկ բրենդերի ցուցակում ներկայացված են 49 ամերիկյան, 10 գերմանական, 9 ֆրանսիական, 6 ճապոնական բրենդեր: 5-ական բրենդով ներկայացված են Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան, 3-ական բրենդով` Իտալիան և Նիդերլանդները, 2-ական` Հարավային Կորեան, Շվեդիան, Կանադան և Իսպանիան, իսկ Ֆինլանդիան և Մեքսիկան ներկայացված են 1-ական բրենդով:

Ցուցակում ներկայացված են ավտոմեքենաշինության ոլորտը ներկայացնող 11 բրենդեր` Toyota, Mercedes-Benz, BMW, Honda, Ford, Volkswagen, Audi, Hyundai, Porsche, Ferrari և Harley Davidson: 13 բրենդեր ներկայացնում են էլեկտրոնիկայի ոլորտը` Intel, Nokia, Hewlett-Packard, Apple, Samsung, Canon, Sony, Nintendo, Dell, Philips, BlackBerry, Xerox, Panasonic: Ֆինանսական ծառայությունների ոլորտը ներկայացված է 14 բրենդով` American Express, J. P. Morgan, HSBC, Goldman Sachs, Citi, Morgan Stanley, AXA, Allianz, Santander, Barclays, Credit Suisse, Visa, UBS, Zurich: Ինտերնետային ծառայությունների ոլորտը ներկայացնում են Google, Amazon, eBay և Yahoo բրենդերը: Ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների ոլորտը ներկայացված է 11 բրենդով` Coca Cola, Budweiser, Jack Daniel”s, Pepsi, Nescafe, Sprite, Moet & Chandon, Corona, Smirnoff, Johnnie Walker և Heineken: Նորաձևության, օծանելիքների, լյուքս դասի ապրանքների և հիգիենայի միջոցների ոլորտը ներկայացում են Louis Vuitton, Gucci, Hermes, Tiffany & Co., Cartier, Armani, Burberry, Gillette, L”Oreal, Colgate, Avon, Kleenex, Johnson & Johnson, Gap, Nivea և Lancome բրենդերը:

Աշխարհի ամենաթանկ 100 բրենդերի ցուցակում տեղ են զբաղեցրել նաև սննդարդյունաբերության, մեքենաշինության, սպորտային ապրանքների արտադրության, մեդիա, բեռնափոխադրումների, էներգետիայի և ծրագրային սպասարկման ոլորտները ներկայացնող բրենդեր:

Share