Բաժին. Աշխարհ

ՑՈՐԵՆԻ ԳԻՆԸ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

Նման կանխատեսում է արել Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Ըստ նրա  դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության հրապարակած համաշխարհային առաջարկի և պահանջարկի տվյալներից հետո, ցորենի գները սկսեցին նվազել:

Հաշվետվությունում նշվում է, որ նոյեմբերին ցորենի համաշխարհային առաջարկը կաճի 2,44%-ով և կկազմի 176,72 միլիոն տոննա: Ցորենի գնի անկմանը նպաստեց նաև ԱՄՆ-ի դոլարի ամրապնդումը, որը պայմանավորված էր ԱՄՆ-ի մակրոտնտեսական ցուցանիշների լավացմամբ:

Այս ամենի հետևանքով ցորենի գինը մեկ շաբաթվա ընթացքում նվազեց 2,15%-ով`կազմելով 7,67 դոլար:Վերլուծաբանը գտնում է, որ կարճաժամկետ հատվածում ցորենի գինը կնվազի հասնելով 7,37 դոլարի:

Share