Բաժին. Աշխարհ

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.11 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Չինաստանի կառավարության հարկերի կրճատման վերաբերյալ որոշումը, որ նպատակ ուներ խթանել ավտոարտադրողներին, էական ազդեցություն է ունեցել  ավտոմեքենաների վաճառքի ծավալների վրա: Մարտ ամսվա ընթացքում Չինաստանում  վաճառվել է մոտ  1,11 մլն ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա  նույն ցուցանիշը գերազանցում է 5%-ով: Ավտոմեքենաների շուկայում դիտվող այս միտումը կարող է կարճ ժամանակահատվածում Չինաստանին  դարձնել աշխարհի խոշորագույն ավտոշուկա: Որոշ վերլուծաբաններ կարևորում են այն հանգամանքը, որ Չինաստանում հիմնական  գործում են փոքր ավտոարտադրող ընկերությունները, որոնք սպասարկում են միայն մեկ տարածաշրջան:

Share