Բաժին. Աշխարհ

ՎԱՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ AIR FRANCE-KLM-Ն ԿԿՈՐՑՆԻ 30 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Ձյան տեղումները մի քանի օր կաթվածահար են արել Փարիզի բոլոր օդանավակայաններն, ինչով պայմանավորված Եվրոպայի ամենամեծ ավիափոխադրող Air France-KLM ընկերությունը կարող է կրել 25-30 միլիոն եվրոյի վնաս:

Ձյան պատճառով խախտվել է Փարիզի «Ռուասի» և «Օրլի» օդանավակայանների աշխատանքները: Մի շարք չվերթներ հետաձգվել են Ամստերդամի օդանավակայանում: Գերմանիայում Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաներում հետաձգվել են ավելի քան 1000 չվերթներ:

Share