Բաժին. Աշխարհ

АMAZON.COM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 51% ԱՃ

Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը, որը ներկայացնում է աշխարհի խոշորագույն օնլայն խանութը, ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել  է 8%-ով և կազմել 191 մլն ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակաշրջանում ընկերության իրացման ծավալն աճել է 51%-ով և կազմել 9,91մլրդ ԱՄՆ դոլար:

Amazon.com-ն առաջին ինտերնետային-ծառայություններից է, որն առաջարկում է գնել լայն սպառման ապրանքներ` ինտերնետի միջոցով:  Ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն:

Share