Բաժին. Աշխարհ

AMD–Ն ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ

Միկրոպրոցեսորների և գրաֆիկական լուծումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան AMD Advanced Micro Devices (AMD) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 510 մլն ԱՄՆ դոլար:  Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ընկերությունը գրանցել էր 43 մլն ԱՄՆ դոլար զուտ վնաս: Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերության հասույթը 1,57 մլրդ ԱՄՆ դոլար:

Advanced Micro Devices Inc. ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին:

Share