Բաժին. Աշխարհ

APPLE-Ը ԿԳՆԻ HULU-Ն

Ամերիկյան Apple ընկերությունը բանակցություններ է վարում YouTube-ի նմանօրինակ ծառայության գնման ուղղությամբ: Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուրները` չի բացառվում, որ մոտ ապագայում Apple-ը դառնա  Hulu տեսածառայության նոր սեփականատերը: Նշենք, որ ներկայումս Hulu-ն հանդիսանում է Disney, News Corp., Comcast Corp. և Providence Equity Partners ընկերությունների «համատեղ սեփականությունը»:  Ինչպես փաստում են վերլուծաբանները` գործարքի կայացման արդյունքում Apple ընկերությունը հնարավորություն կունենա ընդլայնել iTunes մեդիախանութը և մրցակցել Google-ի հետ` տեսածառայությունների ոլորտում:
Share