Բաժին. Աշխարհ

APPLE-Ը ՇՈՒՏՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ` հուլիսի 28-ին, բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերի գներն աճել են շուրջ 22,5%-ով և հասել ռեկորդային մակարդակի: Ընկերության մեկ բաժնետոմսի գինը տատանվել է 400 ԱՄՆ դոլարի սահմաններում: Արդյունքում, Nasdaq բորսայում ընկերության շուկայական գինը ներկայումս արդեն գնահատվում է 374 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Apple ընկերությունն իր շուկայական արժեքի ցուցանիշով այսօր արդեն զիջում է միայն ExxonMobil-ին, որի շուկայական արժեքը կազմում է 415,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Աշխարհի «ամենաթանկ» ընկերությունների ցուցակում Apple-ին հաջորդում է չինական PetroChina նավթային ընկերությունը, որի շուկայան արժեքը կազմում է մոտ 300 մլրդ ԱՄՆ դոլար:

Apple ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին և հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է 35 հազ.մարդ:

Share