Բաժին. Աշխարհ

APPLE–Ը ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑ Է ՀԱՄԱՐՈՒՄ FACBEOOK-ԻՆ

Պարզվում է, որ Apple-ին առավել շատ վախեցնում է Facebook-ի հետ մրցակցությունը: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` սա նախ և առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ Apple-ը, ընդհանուր առմամբ, ծանոթ չէ, այն ոլորտին, որտեղ «գերիշխում է» Facebook-ը, իսկ այն կարծիքը, որ Facebook-ն աստիճանաբար մուտք կգործի նաև ինտերնետ-շուկայի այլ սեգմենտներ, կարծես թե դառնում է իրականություն:
Apple-ի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հայտարարության համաձայն` ընկերությունը լուրջ մտավախություն ունի, որ Facebook-ը մտադիր է դուրս գալ հավելվածների հարթակ, իսկ այս պարագայում մրցակցային պայքարը կարող է լինել ի վնաս Apple-ի:  Նշենք, որ Apple-ի շահույթի զգալի մասը ձևավորվում է հենց հավելվածների վաճառքից:
Share