Բաժին. Աշխարհ

APPLE-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ HTC-ԻՆ

Ամերիկյան  Apple  ընկերությունը դատի է տվել թայվանական HTC ընկերությանը` մեղադրելով վերջինիս բջջային սարքավորումների և ծրագրերի արտոնագրերի անօրինական օգտագործման մեջ: Apple-ին ի պատասխան` HTC-ն ամբողջապես հերքում է բոլոր մեղադրանքները: HTC-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Apple-ն ուղղակիորեն գերադասում է «մրցակցել դատարանում»: Իր հերթին Apple-ը նշում է, որ փորձում է պաշտպանել իր ինտելեկտուալ սեփականությունը: Դատական գործընթացի արդյունքում Apple-ն ակնկալում է HTC-ից ստանալ մոտ 693,5 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում:

Սեփական արտոնագրերի հեղինակային իրավունքների անօրինական օգտագործման մեջ Apple-ը «մեղադրում» է նաև Nokia,  Motorola և Samsung ընկերություններին:

Նշենք, որ 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով HTC-ի զուտ շահույթը կազմել է 512 մլն ԱՄՆ դոլար:

Share