Բաժին. Աշխարհ

BANK OF AMERICA ԲԱՆԿԸ ԿՐԵԼ Է 8,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

2011թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ Bank of America բանկը, կրել է 8,8 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ վնաս:  Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով բանկն ապահովել էր զուտ շահույթ` 3,1 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում: Ինչպես նշվում է բանկի հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակի արդյունքներով բանկի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,9 ԱՄՆ դոլար:

Bank of America  բանկի կանխատեսումների համաձայն` կիսամյակային արդյունքներով բանկի զուտ վնասը կկազմի 8,6-9,1  մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վասը կկազմի  0,88-0,93  ԱՄՆ դոլար:

Bank of America-ն ԱՄՆ–ի խոշորագույն բանկերից մեկն է, որը սպասարկում է մոտ 57 մլն հաճախորդների: Այս բանկը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և իր մասնաճյուղերն ունի աշխարհի շուրջ 40 երկրներում:

Share