Բաժին. Աշխարհ

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ

Միջազգային Moody”s Investors Service վարկանիշային գործակալությունը  վերանայել է Բելառուսի վարկանիշը: Արդյունքում այս երկրի վարկանիշը В2 մակարդակից իջել է մինչև В3 մակարդակ` բացասական կանխատեսմամբ: Ինչպես պարզաբանել են վարկանիշային գործակալության վերլուծաբանները` Բելառուսի վարկանիշի վրա բացասաբար է անդրադարձել այս երկրում գրանցված արժութային ճգնաժամն ու բելառուսական ռուբլու արժեզրկումը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին Բելառուսի Ազգային բանկը ազգային արժույթը ենթարկել էր դևալվացիայի: Վերջինս ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, այս երկրի կառավարությունը արգելել էր նաև որոշ ապրանքների արտահանումը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով Բելառուսը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են մի շարք կառույցների:

Նշենք, որ ԵՎՐԱԶԵՍ-ը Բերլառուսին արդեն տրամադրել է 800 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:

Share