Բաժին. Աշխարհ

BMW-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 73.8% ԱՆԿՈՒՄ

Գերմանական խոշոր ավտոարտադրող BMW AG ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու ետամսյակում նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 73.8%-ով և կազմել 78 մլն եվրո` 2008 թվականի համապատասխան եռամսյակում գրանցված 298 մլն եվրոյի դիմաց: Հաշվետու եռամսյակում BMW-ի հասույթը կրճատվել է 6.6%-ով և կազմել  11.759 մլրդ եվրո:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գերմանական ընկերության զուտ շահույթը կրճատվել է 9.4%-ով և կազմել 47 մլն եվրո, իսկ հասույթն այդ նույն ժամանակաահատվածում կրճատվել է 10.4%-ով և կազմել 36.239 մլրդ եվրո:

Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում վաճառվել է BMW ընկերության արտադրության 939.554 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 15.7%-ով:

Share
BMW