Բաժին. Աշխարհ

BMW-Ն ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ

Գերմանական հայտնի ավտոարտադրող BMW ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 324 մլն եվրո զուտ շահույթ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում BMW ընկերությունը կրել էր 182 մլն եվրո զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ BMW ընկերության հասույթն աճել է 8%-ով և կազմել 12,44 մլրդ եվրո:
BMW (Bayerische Motoren Werke) ընկերությունը Եվրոպայի ամենաառաջատար ավտոարտադրող ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս 1916 թվականին:
Share
BMW