Բաժին. Աշխարհ

BMW-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21%-ՈՎ

2011թ.-ի հունվար-մայիս ամիսներին գերմանական խոշոր ավտոարտադրող Bayerische Motoren Werke (BMW) ընկերության վաճառքի ծավալներն ավելացել են մոտ 21%-ով: Այս ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 667 511 հազար ավտոմեքենա, ընդ որում միայն մայիս ամսվա ընթացքում`147,563 հազար ավտոմեքենա: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ` հաշվոտու ամիսներին վաճառքի ծավալների զգալի աճ առավելապես գրանցվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ավտոշուկաներում: BMW ընկերությունը ակնկալում է, որ 2011թ.-ին իրացման ծավալները կկազմեն 1,5 մլն ավտոմեքենա:

Նշենք, որ BMW ավտոմեքենաներն արտադրվում են 24 գործարաններում, որոնք տեղաբաշխված են աշխարհի 13 երկրներում: Ընկերության արտադրանքը վաճառվում է ավելի քան 140 երկրներում:

Share
BMW