Բաժին. Աշխարհ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆ ԿՐԿԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բրիտանական նավթային British Petroleum (ВР) ընկերության զուտ շահույթը կազմել է 12.74 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում գրանցված 11.07 մլն դոլար զուտ վնասի դիմաց: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 27,9 %-ով և կազմել 192.16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 57.23 ցենտ:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով նավթային այս ընկերությունն ապահովել է 5.62 մլրդ դոլարի զուտ շահույթ, իսկ հասույթն այս երեք ամիսների ընթացքում աճել է 36.9%-ով և կազմել 103,85 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ ընկերությունը, Մեքսիակական ծոցում տեղի ունեցած նավթի աղետից հետո, ֆինանսական տեսանկյունից աստիճանաբար վերականգնվում է:

Նշենք, որ բրիտանական BP ընկերությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը:

Share