Բաժին. Աշխարհ

BRIC-Ը ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ` ԻՐ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՎ ԵՎՍ 4 ԵՐԿԻՐ

Տնտեսագետ Ջիմ Օ`Նիլը, ով BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) տերմինի հեղինակն է, առաջարկել է այդ ցանկում ավելացնել ևս 4 երկիր` Մեքսիկա, Հարավային Կորեա, Թուրքիա և Ինդոնեզիա: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Այս պետություններին Օ`Նիլը անվանել է «աճի շուկաներ»:

Օ`Նիլի խոսքերով` խմբում ներառելու հիմնական չափանիշը համաշխարհային ՀՆԱ-ում ունեցած չափաբաժինն է, որը պետք է գերազանցի 1%-ը: Այս ութնյակում ամենամեծ ՀՆԱ-ն ունի Չինաստանը`9.3%, որը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն ԱՄՆ-ին:

Բրազիլիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի ՀՆԱ-ները միասին վերցրած կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 8%-ը, իսկ նոր ներառվելիք երկրներինը`5.5%-ը:

Share