Բաժին. Աշխարհ

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ «ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է» ԼՈՒՐՋ ՌԻՍԿԵՐ

Բրիտանական տնտեսությունն աճում է շատ դանդաղ տեմպերով: 2011թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի տեմպը կազմել է ընդամենը 0,2%: Առաջին եռամսյակի արդյունքներով ՀՆԱ-ն աճել էր 0,5%-ով:

Վերլուծաբանների հավաստմամբ` նման իրավիճակը պայմանավորված է անսովոր գարնանային շոգ եղանակով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցած ճապոնական ավերիչ երկրաշարժով: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները պնդում են, որ ՀՆԱ-ի աճի նման դանդաղ տեմպերը լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել, ուստի այդ ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել որոշակի միջոցառումներ:

Share