Բաժին. Աշխարհ

CANON–Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 1,35 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՇԱՀՈՒՅԹՈՎ

Էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար ճապոնական Canon Inc. ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 12,2%-ով և կազմել 1,35 մլրդ ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 89,16 յեն կամ 1,1 ԱՄՆ դոլար:

ճապոնական Canon Inc. ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին: Ընկերությունը հանդիասնում է թվային  սարքավորումների շուկայի առաջատարներից մեկը: Վերջինիս գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում:

Share