Բաժին. Աշխարհ

ՉԻՆԱԿԱՆ BAIC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ OPEL-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ, ՔԱՆ MAGNA-Ն

Չինական պետական ավտոարտադրող Beijing Automotive Industry Corporation (BAIC) ընկերությունը պատրաստ է General Motors ընկերության եվրոպական Opel մասնաճյուղի բաժնետոմսերի 51%-ի ձեռք բերման համար վճարել 660 մլն եվրո: BAIC ընկերությունը համապատասխան առաջարկով դիմել է գերմանական կառավարությանը: Հիշեցնենք, որ կանադական Magna և ռուսական Խնայբանկ (Сбербанк) ընկերությունները Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի ձեռք բերման համար առաջարկում են 500 մլն եվրո, ընդ որում Magna ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Opel ընկերության բաժնետոմսերի 20%-ը, իսկ ռուսական Խնայբանկը` մնացյալ 35%-ը: Նշենք նաև, որ Opel ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև բելգիական RHJ ընկերությունը:

Share