Բաժին. Աշխարհ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ 5-ՐԴՆ Է

Արտասահմանում կատարած ներդրումների համախառն ծավալով Չինաստանն այսօր աշխարհում 5-րդն է: Նման տեղեկություն է տրամադրել Չինաստանի Առևտրի նախարարության ներկայացուցիչ Յաո Ցզյանը:

Նրա խոսքերով` չիանական ներդրումները հիմնականում ուղղվում են Հոնկոնգ, Կայմայան կղզիներ, Ավստրալիա, Վերգինյան կղզիներ, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան և Բրազիլիա:

Բացի այդ, Չիանաստանը գրավում է երկրորդ տեղն աշխարհում` գիտատեխնիկական հետազոտություններին տրամադրվող միջոցների ծավալով (153,7 միլիարդ դոլար)` այս ցուցանիշով առաջ անցնելով Ճապոնիայից: Առաջին տեղը շարունակում է գրավել ԱՄՆ-ն` 395,8 միլիարդ դոլար:  

 

Share