Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների շուրջ 25% աճ: Չինաստանի ավտոմեքենաների տեխնոլոգիաների և հետազոտությունների կենտրոնի (CATARC) հրապարակած պաշտոնական տվյաների համաձայն հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 885,8 հազար ավտոմեքենա:
Ներկայացված տվյալների համաձայն 2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, Չինաստանի ավտոշուկայում իրացվել է 4,58 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ամիսների համեմատությամբ աճել է 28,7%-ով:
Հատկանշական է, որ Չինաստանի կառավարությունը դեռևս անցյալ տարի հաստատել էր ավտոարտադրության ոլորտի խթանման մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն տվեցին այս երկին զգալի աճ գրանցել ոլորտում և, առաջ անցնելով ԱՄՆ-ին, ճանաչվել աշխարհի ամենախոշոր ավտոշուկան: