Բաժին. Աշխարհ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ

Թուրքմենստանի պետական ինֆորմացիոն գործակալության հրապարակած տվյալների համաձայն Չինաստանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի «Թուրքմենգազ» պետական ընկերությանը չինական կառավարությունը կտրամադրի 4 մլրդ դոլարի պետական վարկ: Այս երկու երկրների միջև ստորագրվել են նաև նավթային ոլորտում համագործակցության համապատասխան փաստաթղթեր, որոնք նախատեսում են «Չինաստան-Թուրքմենստան» նոր  գազամուղի կառուցում: Այս երկու երկրների կառավարության ներկայացուցիչները ստորագրել են նաև տրանսպորտի, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության պայմանագրեր:

Share