Բաժին. Աշխարհ

COCA-COLA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃ

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 18%-ով և կազմել 2,8 մլրդ դոլար: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` զուտ շահույթի աճն առաջին հերթին պայմանավորված է Չինաստանում և Ռուսաստանում ընկերության վաճառքի ծավալների կտրուկ աճով:  Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով Coca-Cola-ի հասույթն աճել է 47%-ով և կազմել 12.7 մլրդ դոլար:

Ըստ ընկերության ներկայացուցիչների հայտարարության` հաշվետու եռամսյակում Coca-Cola-ի ֆինանսական հաջողությունները գերազանցել են բոլոր սպասումները:

Share