Բաժին. Աշխարհ

CREDIT SUISSE ԲԱՆԿԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԻՆԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱՄՆ Արդարադատության  նախարարությունը սկսել է հետախուզություն իրականացնել՝ ուսումնասիրելով շվեցարական խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի` Credit Suisse բանկի գործությունը: Հետախուզության «հետաքրքրության առական» այս բանկի կողմից ամերիկայի քաղաքացիություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունով իրականացվող գործարքներն են: Նշենք, որ տարեսկզբին ԱՄՆ կառավարությունը մեղադրել էր Credit Suisse Group-ի չորս աշխատակիցներին՝ ամերիկացի քաղաքացիներին հարկերից խուսափելու գործում աջակցություն ցուցաբերելու համար: Պարզվել էր, որ շվեցարական բանկի աշխատակիցների օգնությամբ ԱՄՆ կառավարությունից «թաքցվել են» 3 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ:

Նշենք , որ ԱՄՆ-ում գործող օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ բոլոր քաղաքացիները պարտավոր են հարկային մարմիններում հայտարարագրել 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող արտասահմանյան հաշիվների եկամուտները: Օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է տույժ՝ չհայտարարագրված գումարի 50%-ի չափով:

Share