Բաժին. Աշխարհ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿԻՐԸ ԴԱՆԻԱՆ Է

Եվրոպական վիճակագրական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ լայն սպառման ապրանքների և ծառայությունների գները Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներում խիստ տարբեր են: Այսպես, ԵՄ տարածքում գների ընդհանուր մակարդակով ամենաթանկ երկիրը Դանիան է: Այս երկրում պարենի, առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների և ծառայությունների գները շուրջ 43%-ով բարձր են ԵՄ-ի անդամ մյուս երկրներում գրանցված միջին գների համեմատությամբ: 

Ըստ հրապարակված տվյալների` Եվրոպայի «թանկ» երկրների վարկանիշում Դանիային հաջորդում է Ֆինալանդիան, որտեղ գները 23%-ով են բարձր ԵՄ տարածքում գրանցված միջին գների մակարդակից: Վարկանիշի երրորդ հորիզոնականում են հայտնվել Շվեյցարիան և Լյուքսենբուրգը, որտեղ գները եվրոպական միջին գներից բարձր են 20%-ով:

Նշենք, որ ԵՄ տարածքում «ամենաէժան» երկրներն են Բուլղարիան և Ռումինիան, որտեղ լայն սպառման ապրանքների և ծառայությունների գները ԵՄ միջին գներից ցածր են համապատասանաբար  49%-ով  և 41%-ով:

Share