Բաժին. Աշխարհ

DEUTSCHE BANK-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 14%-ՈՎ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով գերամանական խոշորագույն Deutsche Bank-ի զուտ շահույթն աճել է 14%-ով և կազմել 3,36 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, բանկի համախառն հասույթն աճել է 13%-ով և կազմել 8,66 մլրդ եվրո, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 3,35 եվրո:

Deutsche Bank-ը հիմնադրվել է 1870 թվականին և հանդիսանում է Գերմանիայի խոշորագույն բանկերից մեկը: Վերջինս ունի 2 հազար մասնաճյուղ՝ տեղաբաշխված  աշխարհի 72 երկրներում, որտեղ աշխատում են մոտ 80 հազ.մարդ:
Share