Բաժին. Աշխարհ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՆ Է

Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ Լյուքսեմբուրգը ճանաչվել է  Եվրամիության ամենահարուստ երկիրը: Միևնույն ժամանակ, Բուլղարիան ճանաչվել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը:

Ըստ վիճակագրական գործակալության կողմից իրականացված հաշվարկների` ԵՄ տարածքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լյուքսեմբուրգը: Վերջինիս համեմատությամբ՝ Բուլղարիայում այս ցուցանիշը փոքր է վեց անգամ:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ գնողունակության մակարդակով գնահատված, Լյուքսեմբուրգում կազմում է 283%, Բուրղարիայում՝ 43%: Միևնույն ժամանակ ԵՄ-ի տարածքում այս նույն ցուցանիշը միջին հաշվով կազմում է 108%:

Լյուքսեմբուրգի նման բարձր ցուցանիշը, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է նրանով, որ հարևան երկրների շատ քաղաքացիներ, աշխատելով Լյուքսեմբուրգում, ապրում են իրենց հայրենիքներում:

Նշենք նաև, որ Լյուքսեմբուրգից հետո երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում  Հոլանդիան՝ գնողունակության հաշվարկով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 134%: Երրորդ հորիզոնականում են գտնվում Դանիան, Իռլայդիան և Ավստրիան՝ 125%:

Share