Բաժին. Աշխարհ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵԼ

Եվրոպական ավտոշուկան շարունակում է անկում ապրել: 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքերով Եվրոպայում ավտոմեքենաների  վաճառքի ծավալները կրճատվել են 2.1%-ով: Հաշվետու այս երեք ամիսների ընթացքում եվրոպական ավտոշուկայում վաճառվել է 7,12 մլն ավտոմեքենա:

Հատկանշական է, որ հաշվետու այս ժամանակահատվածում Գերմանիայում և Ֆրանսիայում  ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճը` համապատասխանաբար 10%-ով և 1%-ով,  չկարողացավ «հավասարակշռել» Մեծ Բրիտանիայում (-7%), Իտալիայում (-13%) և Իսպայիանում (-27%) գրանցված բացասական արդյունքները:

Նշենք նաև, որ ավտոարտադրողներից առավել շատ տուժել են ֆրանսիական Renault և ճապոնական Toyota ընկերությունները, որոնց արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալները եվրոպական շուկայում կրճատվել են համապատասխանաբար 21 %-ով և 26 %-ով:

Share