Բաժին. Աշխարհ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է «ՆԵՐԵԼ» ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ

Եվրամիության կողմից Հունաստանի պարտքերի «ներմումն» իրատեսական է: Ակնկլավում է, որ մոտ ապագայում կայանալիք ԵՄ գագաթաժողովի ընթացքում կստորագրվեն հունական պարտքերի «ներման» համապատասխան համաձայնագրերը: Արդյունքում, ըստ վերլուծաբանների, սպասվում է, որ արդեն 2012 թվականի Հունաստանը կարձանագրի բյուջեի հավելուրդ: Նշենք, որ ներկա պահին Հունաստանի պարտքը կազմում է մոտ 300 մլրդ եվրո, որը 1,5 անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն:

Հատկանշական է, որ Հունաստանի կառավարությունը, պարտքային ճգնաժամը հաղթահարելու նպատակով, իրականացրել է մի շարք ծրագրեր, մասնավորապես, կրճատվել են բյուջետային ծախսերն ու բարձրացվել են հարկերի դրույքաչափերը: Այս ամենը, սակայն, չի բավարարում Հունաստանին միայնակ դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Share