Բաժին. Աշխարհ

ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ FACEBOOK-ՈՒՄ ԳՈՎԱԶԴԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 74%-ՈՎ

Facebook սոցիալական ցանցում գովազդի գինը գրանցել է զգալի աճ: Այսպես, մեկ «գովազդային քլիքի» միջին գինը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 74%-ով: TBG Digital ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխարհի խոշորագույն այս սոցիալական ցանցում գովազդային հաղորդագրության 1000 անգամյա ցուցադրության արժեքը առավել մեծ գովադային շուկաներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) թանկացել է շուրջ 45%-ով: Միևնույն ժամանակ, միայն վերջին երեք ամիսների արդյունքներով Facebook-յան մեկ «գովազդային քլիքը» թանկացել է շուրջ 22%-ով:

Հատկանշական է, որ այսօր արդեն Facebook սոցիալական կայքին մրցակցային լուրջ հայտ է ներկայացնում վերջերս հայտնված Google Plus-ը, որտեղ դեռևս գովազդային հաղորդագրություններ չկան,  և այս հանգամանքը «ստիպում է» ինտերնետ-օգտագործողներին Facebook-ից անցում կատարել Google Plus-ին:

Share